National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2017
Տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը
1 / 4

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Մշտական հանձնաժողովների նիստերին նախորդել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը, որին մասնակցել է Խոսրով Հարությունյանը: Նիստին քննարկվել է 18 հարց: Որոշ հարցերի վերաբերյալ պարոն Հարությունյանը ներկայացրել է իր նկատառումները, որոնք ընդունվել են եւ դրանց հիման վրա առաջարկվել է վերամշակել քննարկման ներկայացված մոդելային օրինագծերը: Նշենք, որ օրակարգային որոշ հարցեր կներկայացվեն արդեն ՀԱՊԿ ԽՎ-ի մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակ:

Ապրիլի 20-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը:

Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Ողջունելով գործընկերներին` պարոն Հարությունյանը նախ եւ առաջ շնորհավորել է ՀԱՊԿ եւ ՀԱՊԿ ԽՎ-ի հոբելյանների առթիվ եւ մաղթել բեղմնավոր համատեղ աշխատանք: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի առաջիկա գործունեության ուղղությունների մասին, 2017թ. երկրորդ կիսամյակում հանձնաժողովի՝ Հայաստանում կայանալիք արտագնա նիստի եւ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներում հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման մասին» խորհրդարանական լսումների օրակարգի նախապատրաստման եւ ժամկետների մասին հարցերը: Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ կից դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ հայկական կողմը ներկայացրել էր որոշ փոփոխություններ, որոնք որոշակի խմբագրումով ընդունվել են:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ մոդելային այլ օրենքների նախագծեր:

ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am